Վենեսուելայում անհայտ բեռով ռուսական ինքնաթիռ է վայրէջք կատարել
Աշխարհ
Ռուսական «Ավիակոն Զիտոտրանս» ավիաընկերությանը պատկանող Իլ-76ՏԴ ինքնաթիռը Վենեսուելա է ժամանել անհայտ բեռով, հաղորդում է Военный Осведомитель տելեգրամյան ալիքը։
Ինքնաթիռի՝ Վենեսուելա ժամանումը հաստատել է նաև FlightRadar24-ը։ Պորտալի տվյալներով՝ ինքնաթիռը Ռուսաստանից մեկնել է հոկտեմբերի 22-ին՝ կանգ առնելով Հայաստանում, Ալժիրում, Մարոկկոյում, Սենեգալում և Մավրիտանիայում։
2023 թվականի հունվարին «Ավիակոն Զիտոտրանսը» ներառվել է ԱՄՆ պատժամիջոցների ցանկում՝ պատժամիջոցների տակ գտնվող ռուսական ընկերությունների համար բեռներ տեղափոխելու համար։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան