Լատվիան երկարաձգել է Ռուսաստանի սահմանի մոտ թռիչքների արգելքը
Աշխարհ
Լատվիան ևս մեկ շաբաթով երկարաձգել է Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանների մոտ օդային տարածքի մասնակի փակումը երեկոյան և գիշերային ժամերին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով օդային երթևեկության համար պատասխանատու Լատվիայի օդային երթևեկության կառավարման ծառայության աղբյուրին։
Գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանակից օդային տարածքում մինչև 6 կմ բարձրության վրա երեկոյան և գիշերային ժամերին թռիչքների արգելքը երկարաձգվել է մինչև նոյեմբերի 2-ը։ Այս արգելքը սկզբում ուժի մեջ էր մինչև հոկտեմբերի 8-ը, իսկ հետագայում այն ևս երկու անգամ երկարաձգվել է։
Աղբյուրը նշել է, որ նմանատիպ միջոցառումներ են կիրառվում նաև Լիտվայի և Էստոնիայի հետ սահմանների երկայնքով։ Սահմանափակումները վերաբերում են միայն Պաշտպանության նախարարության կողմից թույլատրված թռիչքներին։ Թռիչքների արգելքը ուժի մեջ է Երևանի ժամանակով՝ 22:00-ից մինչև 09:00-ը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան