Հունվար-օգոստոսին հայկական ծագման ապրանքների արտահանումը աճել է 6.8 տոկոսով. Վահե Հովհաննիսյան
Տնտեսություն
Հունվար-սեպտեմբեր ամիսներին նավթի գինը նվազել է 14.4 տոկոսով, պղնձի գինը ավելացել է 4.7 տոկոսով, պարենի միջազգային գները աճել են 6.3 տոկոսով: Այդ մասին ԱԺ-ում «2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով հումքային և պարենային գների վերջին փոփոխությունները:
«Հունվար-օգոստոս ամիսներին ապրանքների արտահանումը նվազել է 48,8 տոկոսով Հայաստանում, որին հիմնականում նպաստել է ոսկու, արծաթի և պլատինի վերարտահանման կտրուկ նվազումը, իսկ հայկական ծագման ապրանքների արտահանումը աճել է 6,8 տոկոսով:
Հունվար-օգոստոս ամիսներին ապրանքների ներմուծումը նվազել է 34,9 տոկոսով, որը նույնպես հիմնականում պայմանավորված է վերարտահանման կտրուկ նվազմամբ»,- ասաց նա:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան