Պուտինի խոսքերով կոնֆետները՝ որպես դիվանագիտական ժեստ ԱՄՆ-ին
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Վլադիմիր Պուտինի մեջբերումներով զարդարված կոնֆետները, որոնք որպես նվեր հանձնվել էին ԱՄՆ իշխանություններին։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ կոնֆետները Նյու Յորքում կայացած հանդիպումների ընթացքում նվիրել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։
Կոնֆետների փաթեթների վրա տեղադրված էր Պուտինի խոսքը՝ «Своих не бросаем»(«Մերներին չենք լքում»): Պեսկովը պարզաբանել է, որ նախաձեռնությունը անձամբ Դմիտրիևինն է եղել և կապ չունի նախագահի պաշտոնական նախաձեռնությունների հետ։
Ավելի վաղ Դմիտրիևը, խոսելով ամերիկյան հեռուստաալիքի եթերում, նշել էր, որ Մոսկվան, Վաշինգտոնն ու Կիևը մոտ են դիվանագիտական պայմանավորվածությանը։ Նա ընդգծել էր, որ Ռուսաստանի նպատակը ոչ թե հրադադարի հասնելն է, այլ՝ հակամարտության վերջնական լուծումը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան