Պուտինը կհանդիպի Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարի հետ
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 27-ին Կրեմլում կհանդիպի Կորեական Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ցոյ Սոն Խիի հետ։ Այս մասին հայտնել է նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով, որ հանդիպումը տեղի կունենա օրվա երկրորդ կեսին։
Մինչ այդ Մոսկվայում արդեն մեկնարկել են բանակցությունները Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Հյուսիսային Կորեայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի միջև։ Կողմերը քննարկում են երկկողմ հարաբերությունների զարգացումը և միջազգային իրավիճակը։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ հանդիպումը անցել է ջերմ մթնոլորտում, իսկ Լավրովը իր հյուսիսկորեացի գործընկերուհուն նվիրել ծաղկեփունջ՝ նշելով. «Բանակցությունները Մոսկվայում սկսվեցին գեղեցիկ ձևով», գրում է Lenta.ru-ն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան