Պուտինը պատրաստ է ընդունել Թրամփի առաջարկած Ուկրաինայի կարգավորման հայեցակարգը․ Լավրով
Ռուսաստան
Ալյասկայում իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է իր պատրաստակամությունը՝ աշխատելու ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղությամբ՝ հիմնվելով Միացյալ Նահանգների առաջարկած հայեցակարգի վրա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ultrahang յութուբյան ալիքին տված հարցազրույցում։
ՌԴ արտգործնախարարը հիշեցրել է, որ Ալյասկայի գագաթնաժողովից առաջ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթկոֆը Մոսկվա է բերել Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ առաջարկներ, որոնք այնտեղ ուշադիր քննարկվել են։ Լավրովի խոսքով՝ Ռուսաստանի առաջնորդը մանրամասնորեն կրկնել է Ուիթկոֆի հայեցակարգի յուրաքանչյուր տարր, ապա հայտարարել, որ Մոսկվան պատրաստ է ընդունել ամերիկյան հայեցակարգը և առաջ շարժվել դրա հիման վրա՝ գործնական հիմքերի վրա։
Լավրովը ընդգծել է, որ Վաշինգտոնից ուղղակի արձագանք չի եղել. կողմերը համաձայնել են դադար վերցնել առաջարկը քննարկելու համար։ Հետագայում Թրամփը քննարկել է այս հայեցակարգը իր արևմտաեվրոպական դաշնակիցների, իսկ Պուտինը՝ Ռուսաստանի հարևանների, գործընկերների և դաշնակիցների հետ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան