Զելենսկին Թրամփին խորհուրդ է տվել՝ ինչպես համոզել Ռուսաստանին խաղաղություն հաստատել
Աշխարհ
Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները և հեռահար Tomahawk հրթիռների փոխանցումը կարող են Ռուսաստանին մղել դեպի խաղաղություն: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Axios-ին տված հարցազրույցում։
Մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին գործողությունները Ռուսաստանի դեմ՝ Զելենսկին նշել է, որ սահմանափակումները «կարևոր կլինեն», բայց նախագահ Վլադիմիր Պուտինը զիջումների չի գնա, մինչև Վաշինգտոնը չմեծացնի ճնշումը։
«Թրամփը մտահոգված է էսկալացիայի համար, բայց առանց բանակցությունների՝ էսկալացիան, միևնույն է, կլինի։ Եթե Պուտինը կանգ չառնի, մեզ ինչ-որ բան է պետք նրան կանգնեցնելու համար։ Պատժամիջոցները նման զենքերից մեկն են, բայց մեզ նաև հեռահար հրթիռներ են պետք», - ասել է Զելենսկին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան