Չինաստանն արձագանքել է «Բուրևեստնիկի» փորձարկմանը
Աշխարհ
Չինաստանն ուշադրություն է հրավիրել Ռուսաստանի կողմից «Բուրևեստնիկ» հրթիռի փորձարկմանը։ Այս մասին հայտարարել Է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը, փոխանցում է RIA Novosti-ն։
«Մենք ուշադրություն ենք դարձրել համապատասխան հաղորդագրություններին», - ասել է դիվանագետը ճեպազրույցի ժամանակ՝ ի պատասխան հրթիռային փորձարկումների մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին:
Ավելի վաղ «Բուրևեստնիկի» փորձարկումների մասին խոսել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Ես տեղին չեմ համարում, որ Պուտինը նման հայտարարություններ է անում», - ասել է նախագահը: ԱՄՆ-ն առաջնորդի խոսքով՝ ԱՄՆ-ն չի խաղում Ռուսաստանի հետ, ինչպես և Ռուսաստանը չի խաղում ԱՄՆ-ի հետ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան