Կիևը Արևմուտքին հրահրում է ավելի ակտիվորեն ներգրավվել հակամարտության մեջ․ վերլուծաբան
Աշխարհ
Ռուսաստանի վրա Ուկրաինայի հարձակումները նպատակ ունեն հրահրելու «ռուսական հակահարված»՝ այդպիսով Եվրոպային դրդելով անմիջականորեն միջամտել ուկրաինական հակամարտությանը։ Այս մասին X սոցիալական մեդիա հարթակում հայտարարել է Բուդապեշտում գործող Հիմնարար իրավունքների կենտրոնի առաջատար հետազոտող Զոլտան Կոշկովիչը։
«Ուկրաինան փորձում են հրահրել լայնածավալ ռուսական հակահարված՝ «Շիլինգի կոալիցիային» այս պատերազմի մեջ ներքաշելու համար», - ընդգծել է նա։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նախկինում հայտարարել էր, որ ԵՄ երկրները, իրենց հերթին, ցանկանում են Ուկրաինայի հակամարտությունը վերածել «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատերազմի»։
Նա բացատրել է, որ ԵՄ երկրների ցանկությունը՝ Թրամփին ներգրավելու ռուս-ուկրաինական հակամարտության մեջ, հիմնված է «փոխադարձ պատասխանատվության» սկզբունքի վրա․ նրանք ցանկանում են կիսել պատասխանատվությունը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան