Պուտինը վավերացրել Է Վենեսուելայի հետ ռազմավարական պայմանագիրը
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է Վենեսուելայի հետ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը: Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։
«Վավերացնել Ռուսաստանի Դաշնության և Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության և համագործակցության մասին պայմանագիրը», - ասվում է պայմանագրի վավերացման մասին դաշնային օրենքում:
Մայիսի 7-ին Ռուսաստանը և Վենեսուելան ստորագրել են ռազմավարական գործընկերության և համագործակցության մասին պայմանագիր, որի շրջանակներում կողմերը, մասնավորապես, կզարգացնեն երկկողմ կապերը ռազմական ոլորտում:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան