Կրիս Ջեններին քննադատել են նոր լուսանկարների համար՝ անվանելով «ծերացած»
Աշխարհ
69-ամյա ամերիկացի հեռուստաաստղ և գործարար Կրիս Ջեններին սոցիալական ցանցերում «ծերացած» են անվանել՝ Նյու Յորքում գնումների ժամանակ արված նոր լուսանկարներից հետո։ Լուսանկարներն ու մեկնաբանությունները հրապարակել է Daily Mail-ը։
Ջենները նկարահանվել է երկգույն շագանակագույն կոստյումով՝ դասական տաբատներով և երկար բլեյզերով։ Լուքը լրացրել են համանման տոպն ու բարձրակրունկները։ Նրա ձեռքին եղել են Victoria Beckham-ի պայուսակ և երկար շարֆ։
Սոցիալական ցանցերի օգտատերերը նկատել են, որ իրականում Ջենների արտաքինն «ավելի տարեց է երևում, քան ֆիլտրացված լուսանկարներում»։ Մեկնաբանություններից մեկում գրված է․ «Դուք կարող եք անել հարյուր դեմքի ձգում, բայց ձեռքերը միշտ կբացահայտեն ձեր տարիքը»։ Նախորդ ամսին նույնպես քննարկվել էր նրա արտաքինի կտրուկ փոփոխությունը՝ սև կաշվե պիջակով նոր կերպարի շնորհիվ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան