Ռուսաստանի հետ կապված ինչ է խնդրել Թրամփը Սի Ծինփինին․ Fox News (տեսանյութ)
ՏեսանյութերԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջիկա հանդիպման ընթացքում կարող է խնդրել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար: Այս մասին Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՆԱՏՕ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը։
«Նրանք շատ թեմաներ ունեն քննարկելու։ Գլխավորն այն է, որ Չինաստանը հայտնվի նրանց մեջ, ովքեր ճնշում կգործադրեն Ռուսաստանի վրա, որպեսզի պատերազմն ավարտվի», - ասել է քաղաքական գործիչը։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ՉԺՀ նախագահի հետ հանդիպմանը կարող է քննարկել Չինաստանի կողմից Ռուսաստանից նավթի ներկրման կրճատման հարցը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)