Պուտինը Մոսկվայում հանդիպել է Հյուսիսային Կորեայի արտգործնախարարի հետ
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում հանդիպել է Կորեական Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ցոյ Սոն Խիի հետ։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը Telegram ալիքում։
Հանդիպումը կայացել է Հյուսիսային Կորեայի նախարարի այցի շրջանակում, որը նպատակ ունի քննարկելու Մոսկվայի և Փհենյանի միջև համագործակցության խորացման ուղիները։
Քննարկումների մանրամասները դեռ չեն հրապարակվել, սակայն, ըստ նախնական տեղեկությունների, կողմերը պատրաստվում են շեշտադրել երկկողմ հարաբերությունների զարգացումը և տարածաշրջանային անվտանգության հարցերը։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել