Պուտինը պարտադրել է էներգետիկ խմիչքների գովազդներում զգուշացնել դրանց վնասի մասին
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը կարգավորում է ոչ ալկոհոլային էներգետիկ և տոնուսային խմիչքների գովազդի առանձնահատկությունները։ Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։
Նոր օրենքով արգելվում է գովազդներում դիմել անչափահասներին կամ նշել վիտամինների ու կենսաբանորեն ակտիվ հավելումների պարունակությունը։ Բացի այդ, սկսած 2025 թվականի մարտի 1-ից՝ բոլոր գովազդներում պարտադիր կլինի նախազգուշացում այն մասին, որ էներգետիկների չափից շատ օգտագործումը վնասում է առողջությանը, գրում է Lenta.ru-ն։
Զգուշացումը ռադիոգովազդներում պետք է հնչի առնվազն երեք վայրկյան, հեռուստատեսությամբ կամ կինո/վիդեո ցուցադրություններում՝ ոչ պակաս քան հինգ վայրկյան։ Տեսադաշտում այն պետք է զբաղեցնի գովազդային կադրի առնվազն յոթ տոկոսը։ Ավելի վաղ հետազոտությունները ցույց էին տվել, որ 17–23 տարեկան ռուս ուսանողների շրջանում էներգետիկ խմիչքները և գազավորված ըմպելիքներն ամենապահանջված ապրանքներից են։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան