ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ պատրանքներ չեն տածում ԵՄ-ի ուկրաինական ծրագրի վերաբերյալ
Ռուսաստան
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Մոսկվան չի տածում որևէ պատրանք Եվրոպական միության առաջարկած Ուկրաինայի կարգավորման ծրագրի վերաբերյալ։ Ինչպես նա նշել է ՏԱՍՍ-ի հետ զրույցում, Ռուսաստանի վերաբերմունքը ծրագրին «սկեպտիկ է և հիմնավորված»։
«Ես ոչ մի պատրանք չունեմ այդ նախաձեռնության շուրջ», — ընդգծել է Գալուզինը՝ հավելելով, որ Արևմուտքի և Ուկրաինայի քաղաքականությունը վերջին տարիներին եղել է «բացարձակապես անպատասխանատու, ագրեսիվ և անպտուղ»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ երկրները և Ուկրաինան համատեղ մշակում են 12 կետից բաղկացած ծրագիր, որը նախատեսում է նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների աստիճանական մեղմացում՝ պայմանով, որ Մոսկվան մասնակցի Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնմանը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան