ՄՎՖ-ն կանխատեսում է՝ ԱՄՆ պետական պարտքը մինչև 2030 թվականը կհասնի ռեկորդային մակարդակի
Համաշխարհային Մամուլ
Financial Times-ի հրապարակման համաձայն՝ Միջազգային դրամական հիմնադրամը կանխատեսում է, որ ԱՄՆ պետական պարտքը մինչև այս տասնամյակի ավարտը կհասնի երկրի ՀՆԱ-ի 143.4 տոկոսի։ Սա կլինի պատմական առավելագույն ցուցանիշը, որը 2024-ի 124 տոկոսից կաճի գրեթե 20 տոկոսային կետով։
Այս մակարդակը համեմատելի կլինի Եվրոպայի ամենախնդրահարույց տնտեսությունների՝ Իտալիայի (135%) և Հունաստանի (152%) ցուցանիշների հետ։ Փորձագետների գնահատմամբ՝ նման աճը կարող է լուրջ սպառնալիք դառնալ համաշխարհային ֆինանսական կայունությանը՝ հաշվի առնելով ԱՄՆ ՀՆԱ-ի ծավալը և դոլարի՝ որպես համաշխարհային պահուստային արժույթի դերակատարությունը։
ՄՎՖ-ն նաև նշում է, որ ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը մինչև 2030 թվականը ամեն տարի կկազմի շուրջ 7 տոկոս՝ դառնալով զարգացած երկրների մեջ ամենաբարձր ցուցանիշը։ Վերլուծաբանները զգուշացնում են, որ պետական պարտքի և դեֆիցիտի շարունակական աճը կարող է առաջացնել ճնշում համաշխարհային շուկաների և ներդրողների վստահության վրա։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան