ՌԴ ԱԳՆ-ը հերքել է ԲՐԻՔՍ-ից երկրների դուրս գալու մասին լուրերը
Ռուսաստան
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը որևէ անդամ երկրից տեղեկություն չի ստացել ԲՐԻՔՍ միությունից դուրս գալու կամ այդ մտադրության մասին։ Նրա խոսքերով՝ նման լուրերը չեն համապատասխանում իրականությանը։
«Ռուսական կողմը չի ստացել որևէ ազդանշան՝ ոչ ԲՐԻՔՍ-ից դուրս գալու, ոչ էլ նման մտադրության վերաբերյալ, թեև մի շարք անդամների դեմ արդեն գործում են ամերիկյան մաքսային սահմանափակումներ», — ասել է Զախարովան ՏԱՍՍ-ի հետ զրույցում։
Նրա հայտարարությունը հետևեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերին, որը պնդել էր, թե իր մաքսային սպառնալիքներից հետո մի քանի երկիր պատրաստվում է լքել ԲՐԻՔՍ-ը։ Թրամփը նաև հայտարարել էր, որ միությունը ստեղծվել է դոլարի գերակայությանը հակազդելու համար, սակայն այժմ դրա մասին «գրեթե չեն խոսում»։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան