Թուրքիան և Բրիտանիան կործանիչների վերաբերյալ համաձայնագիր կստորագրեն
Աշխարհ
Թուրքիան և Մեծ Բրիտանիան կարող են երկուշաբթի օրը համաձայնագիր ստորագրել՝ 40 Eurofighter կործանիչ ինքնաթիռներ երկու խմբաքանակով մատակարարելու վերաբերյալ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։
«Այսօր սպասվում է Թուրքիային 40 4.5 սերնդի Eurofighter կործանիչ մատակարարելու համաձայնագրի ստորագրում։ 20 ինքնաթիռից բաղկացած առաջին խմբաքանակը կմատակարարվի անմիջապես բրիտանական պահեստից, իսկ երկրորդ խմբաքանակը՝ 20 ինքնաթիռ, կարտադրվի հատուկ Թուրքիայի համար», - ասել է գործակալության աղբյուրը։
Թուրքիան և Մեծ Բրիտանիան մի շարք համաձայնագրեր կստորագրեն վարչապետ Քիր Սթարմերի Անկարա կատարած այցից հետո: Երկու առաջնորդները նաև մամուլի ասուլիսով հանդես կգան, երկուշաբթի օրը «ՌԻԱ Նովոստի»-ին ավելի վաղ հայտնել էր թուրքական դիվանագիտական աղբյուրը: Սթարմերը Թուրքիա է ժամանել նախագահ Թայիփ Էրդողանի հրավերով: Բանակցությունները, ինչպես սպասվում է, կկենտրոնանան երկկողմ հարաբերությունների զարգացման և տարածաշրջանային հիմնական հարցերի վրա:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան