«Լուկօյլ»-ը հայտարարել է իր արտասահմանյան ակտիվները վաճառելու մտադրության մասին
Աշխարհ
Ռուսական «Լուկօյլ» ընկերությունը, մի շարք արտասահմանյան երկրների կողմից իր նկատմամբ կիրառված սահմանափակումներից հետո, հայտնել է իր արտասահմանյան ակտիվները վաճառելու մտադրության մասին։ Ինչպես նշվել է հոկտեմբերի 27-ին տարածված մամուլի հաղորդագրությունում, ընկերությունը պատրաստ է քննարկել համապատասխան առաջարկները։
«Բաց բաժնետիրական ընկերություն «Լուկօյլ»-ը տեղեկացնում է, որ մի շարք երկրների կողմից ընկերության և նրա դուստր ձեռնարկությունների նկատմամբ սահմանափակող միջոցների կիրառման պատճառով հայտարարում է իր միջազգային ակտիվները վաճառելու մտադրության մասին։ Այս պահին սկսվել է հնարավոր գնորդների հայտերի ընդունումը», - հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը։
Միաժամանակ նշվում է, որ անհրաժեշտության դեպքում «Լուկօյլ»-ը նախատեսում է դիմել ԱՄՆ ֆինանսների նախարարության՝ արտաքին ակտիվների վերահսկման վարչություն (OFAC)՝ խնդրելով երկարացնել արտոնագրի ժամկետը, որը թույլ է տալիս առանց խափանումների ավարտել ընկերության արտասահմանյան գործունեությունը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան