Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով 

Անհենարան իշխանություն, անաջակից հանրահավաք եկեղեցում. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հովհաննավանքի տարածքում Փաշինյանի շոուն շատերը գնահատեցին որպես յուրատեսակ աղանդավորական ծիսակատարություն, Հայ առաքելական եկեղեցին քանդելու ծրագրերի հերթական արար, սրբապղծություն և այլն, և այլն: Իսկ իրականում, այդ ամենից զատ, այն ավելի շատ հիշեցնում էր քաղաքական հանրահավաք: Ընդ որում, ակնհայտորեն ձախողված հանրահավաք:

Փաստացի Փաշինյանն ինքն էլ ոչ միայն հասկացել է, այլև գործնականում ակամա խոստովանել է, որ ձախողվել են: Հակառակ պարագայում մի հատ էլ առաջիկա կիրակի նույն վայրում նոր «պատարագ»-հանրահավաք անելու մասին չէր հայտարարի: Երևի «սխալների ուղղում» է ուզում անել: Ինչպես մեմ դարձած հայտնի գովազդային կարգախոսն էր՝ «կրկին փորձիր»:

Իսկ հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում Փաշինյանի կոչով կազմակերպված հավաքը իսկապես ձախողված էր այն առումով, որ հազիվ մի քանի հարյուր անձնավորություն էր այնտեղ:

Ու դա հստակ արտացոլված է անգամ հրապարակած լուսանկարներում, հատկապես՝ թռչնաթռիչք բարձրությունից արված լուսանկարներում, ինչպես սիրում են անել հենց իշխանություններն ու սատելիտները ընդդիմության հանրահավաքների ժամանակ: Թեպետ, «գետնատարած» լուսանկարներն ու տեսակադրերը ևս Փաշինյանի ու նրա հակաեկեղեցական արշավի օգտին չեն:

Ամեն ինչ շատ պարզ է. բոլորը տեսան, որ մի քանի օր շարունակ ագրեսիվ քարոզչությունից ու պետության բոլոր վարչական ռեսուրսները չարաշահելուց հետո անգամ Հովհաննավանք էին եկել (բերվել) ընդամենը քպական տարբեր մեծուփոքր պաշտոնյաներ կամ նրանցից նյութական կախվածության մեջ գտնվող անձինք, քաղաքացիական հագուստով ոստիկաններ ու այլ ուժայիններ, պետական պահպանության ծառայության աշխատակիցներ, ինչ-ինչ «կրոնական կազմակերպությունների» (ոչ առաքելական) ներկայացուցիչներ: Դրան գումարած, որ ակնհայտորեն ահռելի թիվ էին կազմում համազգեստով ոստիկանները: Այս ամենը միասին էլ կազմում էին այն մի քանի հարյուր մարդը, որ ապահովում էր Փաշինյանի հանրահավաքը:

Ավելին, այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ ոչ բոլոր «կարկառուն» ու ոչ «կարկառուն» քպականներն են, մեղմ ասած, աջակցում Փաշինյանին՝ Հայ առաքելական եկեղեցու դեմ պատերազմում: Ավելին, մենք ունենք տեղեկություններ, որ քիչ չեն այնպիսի քպականները, որոնք ամեն հարցում Փաշինյանի կողքին են, բայց Հայ առաքելական եկեղեցու հարցում լուրջ վերապահումներ ունեն, նույնիսկ՝ վախ:

Այսինքն, եթե մի կողմ ենք դնում «վարչական ռեսուրսը», մի կողմ ենք դնում ոստիկանական, աած-պպծ-ական ներգրավումները, տակը համարյա բան չի մնում: Չնայած, դա նույնիսկ զարմանալի էլ չէ: Եթե նույն իշխանավորները Ֆեյսբուքի իրենց խմբերից դուրս գան, իրենց իսկ ֆեյքերի մթնոլորտից դուրս գան, կհամոզվեն, որ Նիկոլ Փաշինյանը վաղուց այլևս հանրային աջակցություն չունի, ընդհանրապես չունի: «Սարքովի», արհեստական, «բերովի» շոուները հաշիվ չեն: Իրականում Նիկոլ Փաշինյանի միակ հենարանը մնացել են ուժային կառույցները, իսկ ավելի ստույգ՝ իրավապահ, հատկապես ուժային կառույցների սոսկ մի քանի ճյուղ, ասենք՝ Քննչական կոմիտեն, դատախազությունը, կարմիր բերետավորների ջարդարար ջոկատը, որոնք ապահովում են քաղաքական աստառով քրեական վարույթների նախաձեռնումը, ընդդիմության ցույցերի «կոտորածը» և այլն: Սակայն նույնիսկ նման ռեպրեսիաների արդյունքում, միևնույնն է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նշյալներից զատ այլ հենարան չունի: Լավ, գումարած՝ մի չստացված «դերասան», մի կարգալույծ քահանա ու իշխանությունից շահ ունեցող մեկ-երկու սատելիտ...

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
Ամենադիտված