Թուրքիայի վարչապետը կայցելի սիրիացի փախստականների ճամբար
Թուրքիա
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է այցելել Գազիանթեփում գտնվող սիրիացի փախստականների ճամբար, հայտնում է Anadolu թուրքական գործակալությունը:
Գազիանթեփ այցելության ընթացքում վարչապետը մտադիր է ծանոթանալ սիրիացի փախստականների բնակության պայմաններին: Ավելի վաղ վարչապետ Էրդողանը այցելել էր Սանլըուրֆայում գտնվող սիրիացի փախստականներին:
Այս պահի դրութմանբ Թուրքիայի տարածքում ապաստանել է շուրջ 153 հազար սիրիացի փախստական, որոնք տեղավորվել են երկրի 7 նահանգների 13 վրանային ճամբարներում:
Թուրքիայում սիրիացի փախստականները հիմնականում հաստատվել են Սանլըուրֆա, Հաթայ և Գազիանթեփ նահանգներում:
Սիրիացի փախստականները մեծ թիվ են կազմում նաև հարևան Հորդանանում, Լիբանանում և Իրաքում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)