Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը պետբյուջեից կհատկացվի 37 մլրդ 352 մլն դրամ
Տնտեսություն
Հայաստանի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը 2026 թվականի համար պետական բյուջեից կհատկացվի 37 մլրդ 352 մլն դրամ, ինչը 10 մլրդ 157 մլն դրամով պակաս է 2025 թվականի հատկացումից:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
«Այստեղ իրականացվում են մի շարք ծրագրեր՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի և շուկայի զարգացման ծրագիր, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության բնագավառում պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում և մոնիթորինգ, ռազմաարդյունաբերության համակարգի զարգացում, հեռահաղորդակցության ապահովում և թվային փոխակերպման գործընթացի իրականացում»,- նշեց Հովհաննիսյանը:
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում ընթանում են «ՀՀ 2026թ․ պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումները: Հայաստանի պետական բյուջեի ծախսերը 2026-ին նախատեսվում են 3 տրիլիոն 628 միլիարդ դրամ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան