Թրամփը ՄՌՏ է անցել
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ) է անցել և իդեալական արդյունքներ է ստացել: Նրա խոսքերը փոխանցում է NBC News-ը։
«Այո, ես ՄՌՏ արեցի։ Եվ արդյունքները կատարյալ էին», - ասել է ամերիկացի առաջնորդը։ Թրամփի խոսքով՝ հետազոտությունն իրականացվել է հոկտեմբերի սկզբին՝ Ուոլթեր Ռիդի անվան ազգային ռազմաբժշկական կենտրոն այցի ընթացքում:
Միևնույն ժամանակ, ամերիկացի առաջնորդը հրաժարվել է նշել ՄՌՏ անցնելու պատճառը՝ լրագրողներին խորհուրդ տալով «հարցնել բժիշկներին», ովքեր դրա արդյունքները համարում են «լավագույններից մեկը, որը նրանք երբևէ տեսել են»:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան