Թուրքիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիա
Թուրքիայի Մարմարա ծովի շրջանում տեղական ժամանակով՝ 22:48-ին տեղի է ունեցել 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որը զգացվել է նաև Ստամբուլում։ Այս մասին հաղորդում է SHOT տելեգրամյան ալիքը։
Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Սընդըրի քաղաքից մոտավորապես 10 կմ հեռավորության վրա։ Ուժեղ երկրաշարժեր են զգացվել Ստամբուլում, Իզմիրում, Բալիկեսիրում և երկրի այլ շրջաններում։
Ավերածություններ են գրանցվել. որոշ քաղաքներում փլուզված շենքերի պատճառով՝ էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման խնդիրներ են առաջացել։ Տուժածների թիվը ճշտվում է։
Հետցնցումներից և հետագա վնասներից վախենալով՝ մարդիկ լքել են իրենց տները։ Տարածքում տեղակայվել են արտակարգ ծառայություններ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան