Հունգարիան ծրագրում է Եվրամիության շրջանակներում հակաուկրաինական դաշինք ստեղծել
Աշխարհ
Հունգարիան մտադիր է միավորել ուժերը Չեխիայի և Սլովակիայի հետ՝ Եվրամիության շրջանակներում «Ուկրաինայի նկատմամբ սկեպտիկ» դաշինք ստեղծելու համար։ Այս մասին Politico-ին ասել է Հունգարիայի վարչապետի քաղաքական խորհրդական Բալաշ Օրբանը։
Հրապարակման համաձայն՝ Վիկտոր Օրբանը մտադիր է միավորել ուժերը Չեխիայի և Սլովակիայի վարչապետներ Անդրեյ Բաբիշի և Ռոբերտ Ֆիցոյի հետ՝ ԵՄ առաջնորդների հանդիպումներից առաջ դիրքորոշումները համակարգելու համար։
Politico-ի տվյալներով՝ չնայած «քաղաքական դաշինքը դեռևս շատ հեռու է ձևավորվելուց, դրա ստեղծումը կարող է զգալիորեն բարդացնել ԵՄ ջանքերը՝ Ուկրաինային ֆինանսական և ռազմական աջակցություն ցուցաբերելու համար»։
«Կարծում եմ՝ դա դաշինքի ստեղծումը տեղի կունենա և ավելի ու ավելի տեսանելի կդառնա», - ասել է Բալաշ Օրբանը՝ մեկնաբանելով դաշինքի հեռանկարները։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան