Դոնբասում Ռուսաստանի ԶՈւ-ի հարձակումն ակտիվացել է. FT
Ռուսաստան
Ռուսաստանի զինված ուժերը ակտիվացնում են իրենց հարձակումը Դոնբասում, և Ուկրաինայի զինված ուժերի համար իրավիճակը Պոկրովսկում (ռուսական անվանումը՝ Կրասնոարմեյսկ) զգալիորեն վատթարացել է, հաղորդում է Financial Times-ը։
Հոդվածում նշվում է, որ Ռուսաստանը ակտիվացրել է իր հարձակումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղարար նախաձեռնությունների կասեցման ֆոնին։ Լրագրողների խոսքով՝ ռուսական ուժերը աստիճանաբար առաջ են շարժվում ռազմաճակատի մի քանի հատվածներով՝ հասնելով Լիման և Կոստյանտինովկա։
«Միևնույն ժամանակ, վերջին շաբաթներին Պոկրովսկում Ուկրաինայի զինված ուժերի համար իրավիճակը նկատելիորեն վատթարացել է», -նշվում է հոդվածում։ Հավելվում է, որ քաղաքում ներկա են ռուսական զորքեր։ Ուկրաինական առաջխաղացման բրիգադներում անձնակազմի պակասը հեշտացրել է ռուսական ուժերի համար պաշտպանության մեջ առկա բացթողումների հայտնաբերումը և օգտագործումը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան