Լուկաշենկոն բացատրել է՝ ինչու է «Օրեշնիկը» տեղակայվել Բելառուսում
Աշխարհ
Բելառուսում «Օրեշնիկ» հրթիռային համակարգի տեղակայումը պատասխան է եվրոպական երկրների գործողություններին և չի կարող համարվել ագրեսիվ քայլ։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի միջազգային համաժողովում: Նրա խոսքերը հաղորդել է ՏԱՍՍ-ը։
«Մեկ այլ հարց, որը անհանգստացնում է որոշ մոլեգին քաղաքական գործիչների, Բելառուսում «Օրեշնիկ» միջին հեռահարության հրթիռային համակարգի տեղակայումն է: Ագրեսիա չկա, ընդհանրապես չկա: Հինգ եվրոպական երկրներ արդեն հայտարարել են միջին հեռահարության հրթիռային համակարգեր տեղակայելու իրենց մտադրության մասին: Ինչո՞ւ մեզ մեղադրել», - նշել է Բելառուսի ղեկավարը։
Լուկաշենկոն հավելել է, որ այդ զենքի տեղակայումը Բելառուսում պատասխան է տարածաշրջանում իրավիճակի սրմանը և առկա սպառնալիքներին: Բելառուսի ղեկավարը ընդգծել է, որ ««Օրեշնիկի» մասին խոսակցությունները կդադարեն», երբ տարածաշրջանում իրավիճակը փոխվի։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան