Շոյգուն Արևմուտքին մեղադրել է Ռուսաստանը ոչնչացնելու ցանկության մեջ
Ռուսաստան
Արևմուտքը ձգտում է Ռուսաստանը բաժանել տասնյակ փոքր պետական կազմավորումների՝ հետագայում սեփական շահերի համար օգտագործելու նպատակով։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն aif.ru կայքում հրապարակված հոդվածում։
Շոյգուի խոսքով՝ Ռուսաստանի և նրա հասարակության դեմ ագրեսիվ արտաքին ճնշում է գործադրվում։
«Մեր դեմ հզոր հակառուսական քարոզչություն է սկսվել։ Մեր պատմության, մշակույթի և հոգևոր արժեքների վրա հարձակումները շարունակվում են անդադար», - նշել է նա։
Անվտանգության խորհրդի քարտուղարը ընդգծել է, որ Ռուսաստանի նկատմամբ անբարյացակամ կառավարությունները սխալմամբ երկրի բազմազգ բնույթը համարում են խոցելիություն և փորձում են պառակտել ռուսական հասարակությունը։
«Նրանց նպատակը մեր երկրի ինքնիշխանությունից զրկելն է», - հայտարարել է Շոյգուն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան