ՆԱՏՕ-ն ցանկանում է զսպել Չինաստանին և մեկուսացնել Ռուսաստանին․ Լավրով
Ռուսաստան
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ձգտում է իր համար տեղ ապահովել Խաղաղ օվկիանոսում՝ Չինաստանին զսպելու և Ռուսաստանին մեկուսացնելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«ՆԱՏՕ-ն ձգտում է իր համար տեղ ապահովել Խաղաղ օվկիանոսում՝ խաթարելով տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության հիմքերը, որը տասնամյակներ շարունակ կառուցվել է Հարավարևելյան Ասիայի Ազգերի Ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) կենտրոնական դերի շուրջ, և դա արվում է Չինաստանին զսպելու, Ռուսաստանին մեկուսացնելու և Հյուսիսային Կորեային դիմակայելու ակնհայտ նպատակով», - ասել է դիվանագետը Եվրասիական անվտանգության Մինսկի միջազգային համաժողովում։
Միջոցառման ընթացքում Լավրովը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր չէ հարձակվել ԵՄ կամ ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Նա հավելել է, որ Մոսկվան պատրաստ է սա ամրագրել ապագա անվտանգության երաշխիքներում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան