2025-ի ինն ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 79.9 մլրդ դրամ պակասուրդով
Տնտեսություն
Հրապարակվել է ՀՀ 2025 թվականի ինն ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը:
2025 թվականի ինն ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 2,125.5 մլրդ դրամ՝ ապահովելով ինն ամիսների ճշտված ծրագրով կանխատեսված ցուցանիշի 101.6% կատարողական: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 14.3%‑ով կամ 265.1 մլրդ դրամով:
2025 թվականի ինն ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 2,205.4 մլրդ դրամ՝ ապահովելով ինն ամիսների ճշտված ծրագրի 85.7% կատարողական: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 14.1%-ով կամ 272.1 մլրդ դրամով:
2025 թվականի ինն ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 79.9 մլրդ դրամ պակասուրդով՝ ինն ամիսների համար ծրագրված 480.3 մլրդ դրամի և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 73 մլրդ դրամի դիմաց:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան