Չինաստանը պլանավորում է մինչև 2027 թվականը ավարտել «արհեստական արևի» ստեղծումը
Աշխարհ
Չինաստանը պլանավորում է ավարտել «արհեստական արև» անվամբ հայտնի BEST փորձարարական միաձուլման ռեակտորի կառուցումը 2027 թվականին։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը X սոցիալական մեդիա հարթակում։
«Այրվող պլազմայով փորձարարական գերհաղորդիչ կայանի կառուցումը նախատեսված է 2027 թվականին», - գրել է Մաո Նինգը։
Ինչպես նշել է դիվանագիտական խոսնակը, Չինաստանի գիտությունների ակադեմիայի պլազմային ֆիզիկայի ինստիտուտի կողմից մշակված օբյեկտը կարող է դառնալ աշխարհում առաջինը, որը կարտադրի էլեկտրաէներգիա։ Ռեակտորը կառուցվում է Հեֆեյում՝ Անհոյ նահանգում։
400 տոննայից ավելի քաշ ունեցող օբյեկտը գործում է՝ որպես հսկա թերմոս։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան