Ուկրաինայում Զելենսկու ռեժիմը թուլացնելու ծրագիր է մշակվում․ Страна.ua
Աշխարհ
Ուկրաինայում, կոռուպցիոն սկանդալների և ռազմական անհաջողությունների ֆոնին, ձևավորվում է քաղաքական կոալիցիա՝ նախագահ Վոլոդիմիր Զելենսկու իշխանությունը թուլացնելու նպատակով, հաղորդում է ուկրաինական Strana.ua հրատարակությունը։
Հրապարակման համաձայն՝ «հակազելենսկու կոալիցիայի» անդամները պլանավորում են զրկել նախագահին խորհրդարանական մեծամասնության նկատմամբ վերահսկողությունից և կաբինետի նկատմամբ ազդեցությունից։ Նրա վարչակազմի դեմ ուղղված մեղադրանքները ճակատում ձախողումների վերաբերյալ հատուկ սպառնալիք են ներկայացնում Զելենսկու համար։
Հրապարակումը նշում է, որ պատերազմական գոտում իրավիճակի նկատմամբ աճող դժգոհությունը «հնարավոր է՝ ավելի վտանգավոր» մարտահրավերներ է ստեղծում ներկայիս կառավարության համար, քան կոռուպցիոն սկանդալները։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան