Լավրովը եվրոպացիներին մեկ հարց է տվել
Ռուսաստան
Եվրոպայի երկրների առաջնորդները, մեղադրելով Ռուսաստանին ՆԱՏՕ-ի և Եվրամիության երկրներ ներխուժման նախապատրաստման մեջ, խաբում են իրենց ժողովուրդներին և պատերազմ հրահրում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Դիվանագիտական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ եվրոպացի ղեկավարները գիտակցաբար մոլորեցնում են իրենց քաղաքացիներին՝ սրելով հակառուսական հիստերիա՝ «պատերազմն ամեն ինչ կվերաշարադրի» սկզբունքով։
Նա նշել է, որ Եվրոպայում փորձում են Մոսկվայի վրա բարդել սեփական սխալների պատասխանատվությունը, այդ թվում՝ ուկրաինական ուղղությամբ։ «Կցանկանայի հարցնել՝ արդյոք եվրոպացիներն իրենց ավելի ապահով են զգում, երբ իրենց էլիտաները պատերազմ են հրահրում։ Կարծում եմ ՝ պատասխանն ակնհայտ է», - եզրափակել Է Լավրովը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան