Պուտինը չի հարձակվի ՆԱՏՕ-ի վրա, քանի որ գիտի ուժերի հավասարակշռությունը․ Վագենկնեխտ
Աշխարհ
«Սահրա Վագենկնեխտ բանականության և արդարության դաշինքի» (SWJ) առաջնորդ Սահրա Վագենկնեխտը հերքել է այն պնդումները, որ Ռուսաստանը կարող է ապագայում հարձակվել ՆԱՏՕ-ի վրա։ Այս մասին հաղորդում է գերմանական n-tv հեռուստաալիքը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի հարձակվի ՆԱՏՕ-ի վրա, քանի որ «մոտավոր պատկերացում ունի ուժերի հավասարակշռության մասին»։
«Սովորական զենքի բոլոր կատեգորիաներում, ինչպես նաև զինվորների թվաքանակով, ՆԱՏՕ-ն նույնիսկ հիմա զգալիորեն գերազանցում է Ռուսաստանին։ Եվ այդ պատճառով էլ սխալ և անազնիվ է, երբ մարդիկ շարունակում են ասել. «Մենք պետք է ավելի շատ զինվենք, մեզ ավելի շատ զինվորներ են պետք»», - ասել է Վագենկնեխտը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան