Նախագահի թեկնածուն իր եկամուտները հայտարարագրելուց կեղծ տվյալներ է ներկայացրել
ԱՄՆ
Մասաչուսեթսի նախկին նահանգապետ, ԱՄՆ–ի նախագահի հանրապետական թեկնածուի հավակնորդ Միթ Ռումնին նախօրեին իր տարեկան եկամուտների և վճարած հարկերի մասին տվյալներ է հրապարակել։ Այս մասին հաղորդում է «The Washington Post» պարբերականը։
Ըստ հրապարակված տվյալների՝ նախագահի թեկնածուն 2011 թվականի ընթացքում վճարել է 3.2 մլն դոլար հարկ։ Նրա համար հարկային դրույքաչափը կազմել է 15.4%։ Ըստ վիճակագրական տվյալների՝ դա տարեկան միջին ամերիկացու ներկայացրած եկամուտներից ցածր ցուցանիշ է։ Իսկ 2010 թվականին Ռումնին վճարել է մոտ 3 մլն դոլար, որի հարկային դրույքաչափը կազմել է 13.9%։
Ինչպես հաղորդում է «The New York Times»–ը, Ռումնիի և նրա կնոջ ակտիվները կազմում է 250 մլն դոլար։ Այս գումարների հիմնական մասը աշխատել է քաղաքական գործիչը «Bain Capital» ընկերության կառավարիչ եղած ժամանակ։
Ըստ մի շարք ամերիկյան վերլուծաբանների՝ ընտրողներին իր եկամուտների և վճարած հարկերի մասին տվյալներ չհայտնելու մտադրությունը եղել է հունվարի 21–ին Հարավային Կարոլինայում անցկացված փրայմերիզների ժամանակ Ռումնիի պարտության հիմնական պատճառը։
Հիշեցնենք, որ Հարավային Կարոլինայում հաղթանակ էր տարել ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյուտ Գինգրիչը (41%)։ Իսկ Ռումնին զբաղեցրել էր երկրորդ տեղը՝ հավաքելով 28% ձայն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)