Նախատեսվում է թոշակառուների համար ներդնել հետադարձ հիփոթեքի ինստիտուտ
Տնտեսություն
Կներդրվի անշարժ գույքին վերաբերող նոր ինստիտուտ, որը կոչվում է հետադարձ հիփոթեքի ինստիտուտ: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ ներկայացնելով նախագծի մանրամասները:
«Սա վերաբերելու է մեր թոշակառու հայրենակիցներին, որոնք ունեն սեփականության իրավունքով իրենց պատկանող անշարժ գույք:
Օրենսդրական փաթեթի ընդունումից հետո ստեղծվելու է հնարավորություն, որպեսզի գույքի թոշակառու սեփականատերերը կարողանան հետադարձ հիփոթեքով, այսինքն՝ իրենց սեփականության իրավունքով պատկանող գույքը, բանկում հետադարձ հիփոթեքի առարկա դարձնելով, ստանալ որոշակի վճարներ և դրանցով ապահովել իրենց սոցիալական լավ կարգավիճակը»,- ասել է նա:
Խոսքը, ըստ Թովմասյանի, այն թոշակառուների մասին է, որոնք չունեն կամ կարող են ունենալ նաև ժառանգ, բայց որոնք ունեն իրենց սեփականության իրավունքով պատկանող գույք: Նրանք կարող են դիմել բանկին՝ ասելով, որ ուզում են հետադարձ հիփոթեք իրականացնել: Արդյունքում կգնահատվի նրանց գույքի արժեքը, և կորոշվի այն տարիների թիվն ու այն գումարի չափը, որը յուրաքանչյուր ամիս բանկը պետք է թոշակառուին հետ վճարի:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան