Լավրովը բացահայտել է Ուկրաինայի հարցով ԱՄՆ խաղաղ նախաձեռնության հակառակորդներին
Ռուսաստան
ՆԱՏՕ-ի երկրները փորձում են ստիպել ԱՄՆ-ին հրաժարվել Ուկրաինայի հարցով խաղաղ նախաձեռնությունից։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է Lenta-ն։
«Եվրոպական երկրների մեծամասնության ղեկավարությունն ամբողջ ուժով համոզում է ԱՄՆ վարչակազմին հրաժարվել Ուկրաինայում կարգավորման գաղափարից՝ բանակցությունների սեղանի շուրջ հակամարտության արմատական պատճառները վերացնելու միջոցով», - ընդգծել Է Լավրովը:
Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինի պես անկեղծորեն ձգտում է ուկրաինական ճգնաժամի լուծմանը և կպահպանի հավատարմությունն այն սկզբունքներին, որոնք մշակվել են Ալյասկայում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան