Իսրայելը մեղադրել է ՀԱՄԱՍ-ին Գազայում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ
Աշխարհ
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման անդամները կրակ են բացել իսրայելական զինվորականների ուղղությամբ Գազայի հատվածում, հայտնում է «Գալեյ ՑԱԽԱԼ» ռադիոն։
Լրագրողների տվյալներով՝ հրադադարի խախտմանն ի պատասխան Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) ուժերը հրետանային կրակ են բացել Ռաֆահ քաղաքի շրջանում։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել կառավարության նիստի ընթացքում, որի ժամանակ քննարկվում էին Իսրայելի հնարավոր քայլերը՝ ՀԱՄԱՍ-ի կողմից հրադադարի համաձայնագրի խախտման արձագանք։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը ՀԱՄԱՍ-ին մեղադրել էր պատանդի աճյունի վերադարձի փաստաթղթերի կեղծման մեջ։ Գրասենյակը նաև հայտնել է, որ Նեթանյահուն պաշտպանության նախարարության ղեկավարության հետ կքննարկի պաղեստինյան շարժման կողմից հրադադարի խախտմանն արձագանքելու հնարավոր միջոցները։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր