Մեդվեդևը կոչ է արել օգտագործել Ռուսաստանի ամբողջ կարողությունը՝ Կուրսկի մարզին օգնելու համար
Աշխարհ
Կուրսկի մարզին օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է օգտագործել Ռուսաստանի պետական ամբողջ կարողությունը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ մարզում կամավորների հետ հանդիպման ընթացքում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Խնդիրները շատ են, իրականում։ Եվ, իհարկե, բոլորը հնարավոր չէ լուծել կամավորների ուժերով։ Այստեղ պետք է գործի դրվի Ռուսաստանի պետական ողջ հզորությունը։ Մենք բոլորս դա հասկանում ենք», - ասել է քաղաքական գործիչը։
Հոկտեմբերի 28-ին Մեդվեդևը ժամանել է Կուրսկի մարզ։ Այցի ընթացքում Անվտանգության խորհրդի փոխնախագահը այցելել է հումանիտար կենտրոն և հանդիպել «Կուրսկի սահման» կամավորական ճամբարի ակտիվիստների հետ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան