Վրաստանում ցանկանում են արգելել երեք ընդդիմադիր կուսակցության գործունեությունը
Աշխարհ
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը նախատեսում է արգելել մի քանի ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունը, այդ թվում՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժումը»։ Այդ մասին հայտնում է «Sputnik Վրաստան»-ը։
Արգելքը կարող է տարածվել նաև «Փոփոխությունների կոալիցիա» և «Ուժեղ Վրաստան-Լելո» կուսակցությունների վրա։
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլիի խոսքով՝ նշված կուսակցությունները ձևավորել են կոալիցիոն միություն և գործում են որպես միասնական կառույց։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանի խորհրդարանը քվեարկել է այն նախաձեռնության օգտին, ըստ որի՝ արգելվում է քաղաքականությամբ զբաղվել արգելված կուսակցությունների անդամներին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան