Նիդեռլանդներում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Աշխարհ
Նիդեռլանդներում հոկտեմբերի 29-ին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, հայտնում է տեղական Trouw պարբերականը։
Քաղաքացիները քվեարկելու են պատգամավորության թեկնածուների օգտին՝ երկրի խորհրդարանի ստորին պալատի կազմում։ Ընդհանուր առմամբ՝ ընտրությունների արդյունքում պետք է ընտրվեն 150 պատգամավոր, որոնց մանդատը կտևի չորս տարի։
Ոչ մի կուսակցություն բացարձակ մեծամասնություն չի ստանա խորհրդարանում, սակայն առավել շատ ձայներ կհավաքի ծայրահեղ աջ «Ազատություն կուսակցությունը», որը, ըստ կանխատեսումների, կստանա 34 մանդատ։
Հիշեցնենք, որ 2025 թվականի հունիսին «Ազատություն կուսակցությունը» դուրս էր եկել իշխող կոալիցիայից, քանի որ գործընկերները չէին աջակցել միգրացիոն քաղաքականությունը խստացնելու պլանին և չէին կատարել համապատասխան փոփոխություններ համաձայնագրում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան