Թրամփը կհանդիպի Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարների հետ․ Reuters
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթ կհանդիպի Կենտրոնական Ասիայի հինգ երկրների ղեկավարների հետ, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։
Նրանց տվյալներով՝ հանդիպումը նախատեսված է հինգշաբթի՝ նոյեմբերի 6-ին։ Մասնակցելու են Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի առաջնորդները։
Հոկտեմբերի 26-ին Ղազախստանի նախագահի՝ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարների և Թրամփի մասնակցությամբ գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել Վաշինգտոնում։
Նշենք, որ Տոկաևը սեպտեմբերի 21–23-ը Նյու Յորքում մասնակցել էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին։ Սեպտեմբերի 22-ին Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ նա հանդիպել է Թրամփի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությունն ու միջազգային առևտուրը։ Նշվում էր, որ Թրամփը կարևորել է տնտեսական ոլորտում փոխգործակցության ընդլայնումը։
Նույն ժամանակահատվածում Թրամփը հայտարարել էր, որ Ուզբեկստանը պայմանագիր է կնքել ամերիկյան Boeing ավիաշինարարական ընկերության հետ՝ ավելի քան 8 միլիարդ դոլար արժեքով։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան