ՆԱՏՕ-ն կորցնում է իր առանցքային դաշնակցին Ասիայում․ Politico
Համաշխարհային Մամուլ
Հարավային Կորեան սկսել է հեռանալ ՆԱՏՕ-ից՝ լինելով դաշինքի առանցքային դաշնակիցն Ասիայում։ Այս մասին գրում Է Politico-ն։
«Ներկայիս կառավարությունը շատ զբաղված է երկրի ներսում տնտեսական խնդիրների լուծմամբ և Թրամփի հետ կապված իրավիճակով։ ՆԱՏՕ-AP4 (Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ դաշինքի գործընկերության) ծրագիրը չի դիտարկվում», - հայտարարել է քաղաքագետ և միջազգայնագետ Ուիլ Փայքը։
Հրապարակման մեջ նշվում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի եվրոպական երկրները նույնպես զբաղված են իրենց խնդիրներով և «ի վիճակի չեն հետաքրքրել իրենց առանցքային ասիական դաշնակցին»: Նյութի հեղինակները զարմանալի են համարել Հարավային Կորեայի հեռանալը ՆԱՏՕ-ից, քանի որ վերջին երեք տարիների ընթացքում Սեուլի կապերը դաշինքի հետ զգալիորեն ընդլայնվել են:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան