Որն է ուկրաինացիների ներհոսքից ԵՄ-ի դժգոհության պատճառը․ Politico
Աշխարհ
Եվրամիությունում մի շարք քաղաքական գործիչներ դժգոհ են արական սեռի ուկրաինացիների ներհոսքից՝ սեփական երկիրը պաշտպանելուց հրաժարվելու պատճառով: Այս մասին գրում Է Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Մենք շահագրգռված չենք, որ ուկրաինացի երիտասարդ տղամարդիկ իրենց ժամանակն անցկացնեն Գերմանիայում ՝ իրենց երկիրը պաշտպանելու փոխարեն», - հայտարարել Է Բունդեսթագի անդամ Յուրգեն Հարդտը:
Նման դիրքորոշում է հայտնել Լեհաստանի աջակողմյան «Կոնֆեդերացիա» կուսակցությունը, որն իր հայտարարության մեջ ուկրաինացիներին մեղադրել է «լեհ հարկատուներին դասալքության ծախսերով ծանրաբեռնելու մեջ»։
Պարբերականի տվյալներով՝ եվրոպացի քաղաքական գործիչները նաև մտահոգված են, որ ուկրաինացիների ներհոսքը կհանգեցնի աջակողմյան կուսակցությունների ժողովրդականության և ԵՄ-ում Ուկրաինային տրամադրվող աջակցության կրճատման:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն