Փոփոխություններ՝ ՔԿՀ համակարգում․ «Առավոտ»
Հայկական Մամուլ
Aravot.am-ի տեղեկություններով՝ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության փոխգնդապետ Արկադի Թադեւոսյանը նշանակվելու է «Սեւան» ՔԿՀ-ի պետ։ Նշենք, որ «Սեւան» ՔԿՀ-ի նախկին պետ, արդարադատության գնդապետ Արտակ Ղազարյանը նշանակվել է «Արթիկ» ՔԿՀ-ի պետ։
«Հիշեցնենք, որ վերջին օրերին այստեղ դատապարտյալները անհնազանդության բողոքի ցույց էին կազմակերպել, ինչի պատճառով «Արթիկ» ՔԿՀ-ի պետ Լեւոն Հովհաննիսյանն աշխատանքից ազատվելու դիմում էր գրել։
Ինչ վերաբերում է «Վանաձոր» ՔԿՀ-ին, ապա պետի պարտականությունները ժամանակավորապես կատարելու է սոցիալ-հոգեբանական եւ իրավական աշխատանքների գծով պետի տեղակալ Արծրուն Պետրոսյանը»,– գրում է լրատվամիջոցը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)