Թրամփն ու Սի Ծինփինը կհանդիպեն․ Չինաստանի ԱԳՆ
Աշխարհ
Չինաստանի նախագահ Սի Ծնփինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհանդիպեն Բուսանում՝ հոկտեմբերի 30-ին, հաղորդում է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հաստատել է, որ Թրամփը հոկտեմբերի 30-ին Հարավային Կորեայում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ ինքը մտադիր է Չինաստանի նախագահի հետ քննարկել Չինաստանի կողմից ռուսական նավթի գնումների կրճատման հարցը հաջորդ շաբաթ։ Ավելին, ԱՄՆ նախագահը նշել է, որ հանդիպման ժամանակ կբարձրացվի Ուկրաինայում կարգավորման հարցը։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան