Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել Կոսյանը ՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ին Հեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել 

Ի՞նչ պահանջներ են ներկայացվում տնօրենին․ քննարկվել են դպրոցների կառավարման համակարգի բարեփոխումները

Գիտություն և Մշակույթ

ԿԳՄՍ նախարարությունում «ԵՄ-ն հանուն կրթության» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում՝ «Հայաստանում դպրոցների կառավարման համակարգի բարեփոխում. մարտահրավերներ և հաջողության պատմություններ» խորագրով: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Քննարկմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին, հանրակրթության ոլորտի ներկայացուցիչներ, այդ թվում՝ մարզային վարչությունների պետեր, փորձագետներ և այլք:

Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է հանրակրթական դպրոցների կառավարման նոր համակարգը, առկա խնդիրներն ու առաջընթացը: Նա կարևորել է հանդիպումը թեմայի վերաբերյալ արձանագրված աշխատանքներն ամփոփելու և առաջիկա անելիքները նախանշելու տեսանկյունից:

Ներկայացնելով վիճակագրական տվյալներ՝ նախարարի տեղակալը նշել է՝ շուրջ 1300 դպրոցներից 583-ն անցել են կառավարման նոր համակարգի։ Դրանցից 234-ում տնօրեններն արդեն նշանակվել են, իսկ 349-ում հաստիքը թափուր է: «Նախորդ տարվա ցուցանիշների հետ համեմատելով՝ դպրոցի տնօրենի պաշտոնի հավակնորդների կողմից այս տարի ներկայացված զարգացման ծրագրերը և հարցազրույցները որակական տեսանկյունից էական փոփոխություն են կրել՝ դրական իմաստով»,- նշել է նախարարի տեղակալը՝ հիշեցնելով, որ կառավարման նոր համակարգի անցած դպրոցներում ներդրված է նաև վարչատնտեսական համակարգողի ինստիտուտը, որը հնարավորություն է տվել տնօրեններին վերապահել բացառապես կրթության բովանդակությանն առնչվող գործառույթներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է այն հարցին, թե ինչ պահանջներ են ներկայացվում հանրակրթական դպրոցի տնօրենին՝ ըստ համապատասխան իրավական ակտերի. «Պահանջներն առաջին հերթին վերաբերում են գործառույթների այն շրջանակին, որոնք տնօրենը պետք է իրականացնի՝ վստահ լինելու համար, որ հանրակրթության պետական չափորոշիչը պատշաճ ներդրվել է տվյալ դպրոցում: Հաջորդ բաղադրիչը վերաբերում է ուսուցիչների մասնագիտական զարգացմանը՝ կամավոր ատեստավորում, տարակարգի շնորհում և հերթական ատեստավորում։ Այս համատեքստում կարևոր է՝ տնօրենի հավակնորդը ինչպես է պատկերացնում տվյալ դպրոցում մանկավարժների մասնագիտական զարգացման ապահովումը»։

Հաջորդ բաղադրիչը, ըստ նրա, վերաբերում է ենթակառուցվածքների և առկա ռեսուրսների արդյունավետ կիրառմանը՝ պատշաճ բովանդակային կառավարում ապահովելու տեսանկյունից: «300 դպրոց» ծրագրի շրջանակում կառուցվող դպրոցների տնօրեններին բովանդակային այլ պահանջներ են ներկայացվում. «Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի հատկապես գյուղական բնակավայրերի դպրոցների տնօրենների հավակնորդները պատկերացնեն, թե ինչպես են կարողանալու կառավարել տվյալ դպրոցը որպես համայնքային կենտրոն՝ ապահովելով բազմապիսի ծառայություններ տվյալ բնակավայրում։ Բնականաբար, այստեղ նախատեսում ենք նաև լրացուցիչ հաստիքներ, օրինակ, համայնքային ծրագրերի պատասխանատուի, նախադպրոցական կրթության գծով համակարգողի»:

Կառավարման նոր համակարգի անցնելու շրջանակում նա անդրադարձել է նաև վարչատնտեսական համակարգողների գործունեությանը՝ կարևորելով, որ վարչատնտեսական կառավարիչներ լինեն այն մարդիկ, որոնք հստակ պատկերացնում են գործառույթների ողջ շրջանակը՝ տնօրենին ազատելով տնտեսական հարցերի ծանրաբեռնվածությունից:

«Վարչատնտեսական գործառույթների իրականացման առումով կարևոր փոփոխություն է լինելու ծառայությունների արտապատվիրակումը։ Ներկայում երկու մարզերի հանրակրթական դպրոցների համար հաշվապահության և գնումների արտապատվիրակման մրցույթ է հայտարարվել։ Ծրագրի փորձարկումից և արդյունքների վերլուծությունից հետո բոլոր մարզերում ներդրվելու է այս երկու ծառայությունների արտապատվիրակման ձևաչափը»,- ասել է Արաքսիա Սվաջյանը և հավելել՝ մասնագիտացված ծառայությունների արտապատվիրակումը օրակարգային հարցերից է։

Նախարարի տեղակալի խոսքով՝ որոշակի փոփոխություններ են նախատեսվում նաև անվտանգության ծառայության չափանիշների թարմացման նպատակով. այժմ այդ նպատակով տեխնիկական նկարագիր է մշակվում:

Հանդիպման մասնակիցներին Արաքսիա Սվաջյանն իրազեկել է, որ Ազգային ժողովի կողմից վերջերս ընդունած «Հանրակրթության մասին» օրենքում և հարակից այլ օրենքներում իրականացված փոփոխությունների համաձայն՝ հանրակրթական դպրոցների բովանդակային կառավարումը կփոխանցվի ԿԳՄՍ նախարարությանը։ Գործընթացը կիրականացվի փուլային եղանակով․ 2026 թվականի սեպտեմբերից մարզպետարանների, իսկ 2027 թվականի սեպտեմբերից Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող դպրոցները բովանդակային մասով կանցնեն նախարարության ենթակայության տակ, իսկ վարչատնտեսական կառավարումը կշարունակի մնալ քաղաքապետարանի և մարզպետների աշխատակազմերի ենթակայությամբ, այդ թվում՝ նաև ավագ դպրոցների մասով:

Նա կարևորել է նաև գործող տնօրենների շարունակական վերապատրաստման գործընթացը, որի տրամաբանական ամփոփումը լինելու է տնօրենների ատեստավորումը։

Քննարկման ընթացքում Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին ևս անդրադարձել է դպրոցների կառավարման համակարգի բարեփոխմանը՝ ընդգծելով գործընթացի կարևորությունը կրթության ոլորտի ընդհանուր բարեփոխումների համատեքստում. «Ակնկալվում է, որ դպրոցների տնօրենները կլինեն առաջնորդներ, մարդկային ռեսուրսների լավ կառավարիչներ՝ հանդիսանալով ամուր կապ ուսուցիչների, աշակերտների և ծնողների միջև: Կարևոր է հասկանալ, թե համակարգն ինչպես կարող է օգնել տնօրեններին՝ կատարելու այս կարևոր դերերը»:

Քննարկման շրջանակում բանախոսները բարձրացրել են դպրոցի զարգացման հնգամյա ծրագրի գնահատմանն առնչվող մի շարք հարցեր։ Ներկայացվել են «Կրթության կառավարում և առաջնորդություն» ծրագրի հաջողության պատմությունները, անդրադարձ է եղել տնօրենների շարունակական մասնագիտական զարգացման, ՀՀ բուհերում կրթության կառավարման, ուսուցչական առաջնորդության մագիստրոսական ծրագրերի բարելավման խնդիրներին։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը
Ամենադիտված