ԱՄՆ-ն անկանխատեսելի է դարձել Թրամփի իշխանության գալուց հետո․ Կալաս
Համաշխարհային Մամուլ
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ միջազգային քաղաքականության հարցերում Վաշինգտոնի դիրքորոշումն անկանխատեսելի է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո: Այս մասին Նա հայտնել է բրիտանական The Economist ամսագրին տված հարցազրույցում։
Կալասը նշել է, որ ԱՄՆ-ն Եվրամիության խոշորագույն դաշնակիցն է։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնի ներկայացուցիչների հետ աշխատում են ամեն օր։
«Իհարկե, մենք ամեն ինչի հետ համաձայն չենք։ Այն կանխատեսելիությունը, որը մենք ունեինք նախկինում, այժմ չկա: Դրան պետք է ընտելանալ», - հայտարարել է եվրոդիպլոմատիայի ղեկավարը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան