Պայթյուն Հալեպի համալսարանում
Մերձավոր Արևելք
Սիրիայի՝ մեծությամբ երկրորդ՝ Հալեպի համալսարանում պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Սիրիայի պետական հեռուստատեսությանը: Պայթյունի արդյունքում զոհվել է նվազագույնը 15 մարդ: Վիրավորների մասին դեռևս տեղեկություններ չկան:
Նախնական տվյալներով՝ պայթյունը կազմակերպվել է ինչ-որ ահաբեկչական կազմակերպության կողմից. պատահարի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Իրավապաշտպան Syrian Observatory for Human Rights կազմակերպությունը հաստատել է պայթյունի փաստը, սակայն պայթյունի պատճառը հայտնի չէ:
Կազմակերպության տվյալներով՝ պայթյունը որոտացել է համալսարանի հանրակացարանների և ճարտարապետական ֆակուլտետի միջև ընկած հատվածում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ