Լավրովը «զարմանալի» է անվանել Թրամփի դիրքորոշման փոփոխությունը Ուկրաինայի հակամարտության հարցում
Ռուսաստան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ուկրաինական հակամարտության վերաբերյալ դիրքորոշման փոփոխությունը զարմանալի է։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մինսկում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է Life.ru-ն։
«Նախագահ Թրամփը, Ալյասկայից հետո և Ալյասկայից առաջ, ի դեպ, բազմիցս ասել է, որ մեզ անհրաժեշտ է երկարատև, կայուն խաղաղություն, այլ ոչ թե ժամանակավոր հրադադար, որը ոչնչի չի հանգեցնի, նույնիսկ եթե այն տևի մեկ կամ երկու տարի», - հիշեցրել է Լավրովը։
Այս առումով` ռուս դիվանագետը հույս է հայտնել, որ երկարաժամկետ խաղաղություն հաստատելու տրամաբանությունը, ի վերջո, կհաղթի։
Լավրովը ընդգծել է հակամարտության կարգավորման մոտեցման հետևողականության կարևորությունը։ Նրա խոսքով, երկարաժամկետ խաղաղության անհրաժեշտության վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը կառուցողական էր։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան